ԱՄՆ-ի հետ համատեղ ծրագրերի վերանայման հայտարարությունը համաձայնեցված է վարչապետի Մեդվեդևի հետ. Տիմակովա
ՌԴ կառավարության մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան հայտարարել է, որ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի երկուշաբթի արած հայտարարությունը ԱՄՆ-ի հետ համատեղ արվող բոլոր ծրագրերի վերաբերյալ համաձայնեցված է վարչապետի հետ:
Ինչպես նշում է «ինտերֆաքսը», Տիմակովան ուշադրություն է հրավիրել Դենիս Մանտուրովի հայտարարությանը, թե իմաստ չի տեսնում ամերիկական GPS կայանի աշխատանքների կանգնեցման մեջ:
Մամուլի քարտուղարի խոսքերով, նախարարի այդ խոսքերը պետք չէ դիտարկել որպես մեկնաբանություն փոխնախարարի հայտարարության:
Նա պարզաբանել է, որ Մանտուրովը տեղյակ չէ եղել Ռոգոզինի հայտարարության մասին և արել է իր ենթադրությունը: Նշենք, որ ՌԴ փոխվարչապետը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ի հետ ГЛОНАСС համակարգի տեղադրման բանակցությունները չհասնեն դրական ավարտի, ապա սեպտեմբերի 1-ից GPS կայանի աշխատանքները կդադարեցվեն Ռուսաստանի տարածքում: