1533 դիտում
15:34 14-10-2015
Կայացավ ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 17-րդ նիստը. ֆոտոռեպորտաժ, տեսանյութ
Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի տասնյոթերորդ նիստը, որը նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և Համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը:
Մասնակցում էին Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ՆԳ նախարարությունների, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր թմրամիջոցների վերահսկողության պետական ծառայության, Տաջիկստանի Հանրապետության Նախագահին առընթեր թմրամիջոցների վերահսկողության գործակալության, Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները:
Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և կարևորելով համագործակցության նշանակությունը թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գործում՝ մասնավորապես նշեց. «Ցանկանում եմ առանձնակի ընդգծել թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի դերը, որը հսկայական նշանակություն ունի հակաթմրամիջոցային պայքարի համաձայնեցված ռազմավարության և համատեղ միջոցների մշակման ու իրականացման գործում:
Հաշվի առնելով կուտակված փորձը՝ անհրաժեշտ է շարունակել թմրարտադրության հակազդմանը, թմրամիջոցների տեղաշարժի ուղիների հայտնաբերմանն ու կասեցմանը ուղղված համատեղ հակաթմրամիջոցային միջոցառումների իրականացման պրակտիկան:
ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի ջանքերով ձևավորվել է բազմակողմ հիմքի վրա միջազգային համագործակցության մեխանիզմ, ձեռք է բերվել փոխըմբռնում պետությունների իրավասու մարմինների և դրանց շահագրգիռ գերատեսչությունների միջև:
Համոզված եմ, որ այսօրվա նիստը զգալի ներդրում կունենա թմրահանցավորության դեմ պայքարի ընդհանուր գործում, ինչպես և նոր լիցք կհաղորդի ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավապահ մարմինների համագործակցությանը»:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը:
Նիստի օրակարգում ներառված էին թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման և համակարգող խորհրդի գործառութային ոլորտի մի շարք խնդիրներ:
Մասնավորապես՝ ներկայացվեց 2015 թ. երկրորդ կիսամյակում թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման համակարգող խորհրդի գործունեության հաշվետվությունը, քննարկվեցին ՀԱՊԿ անդամ-պետությունների հակաթմրամիջոցային գերատեսչությունների իրավասու մարմինների ղեկավարների հաշվետվությունները նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքի մասին՝ Աֆղանստանի տարածքից եկող համաշխարհային թմրասպառնալիքի դեմ պայքարում փոխգործակցության միասնական դիրքորոշում մշակելու վերաբերյալ առաջարկներով, առաջարկներ արվեցին Համակարգող խորհրդի գիտա-խորհրդատվական աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ, Համակարգող խորհրդի նախագահի նախագահի զեկուցման նյութերի և առաջարկների հիման վրա դիտարկվեց ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների միասնական դիրքորոշման ձևավորման հարցը՝ 2016 թվականին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ թմրամիջոցների համաշխարհային հիմնախնդրին նվիրված հատուկ նստաշրջանում ներկայացնելու համար, ներկայացվեցին Համակարգող խորհրդի 2016-2017 հիմնական միջոցառումների պլանի նախագիծն ու ՀԱՊԿ հակաթմրամիջոցային գործողությունների կենտրոնի ստեղծման աշխատանքի ընթացքը:
Օրակարգային հարցերի վերաբերյալ պատասխանատուների զեկույցներից և առարկայական ու շահագրգիռ քննարկումից հետո ստորագրվեցին ամփոփիչ փաստաթղթերը, ինչին հաջորդեց թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գործում լավագույն արդյունքներ արձանագրած իրավապահների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում սպառիչ պատասխաններ տվեցին բոլոր հարցերին:
[b]ՀՀ Ոստիկանություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1123 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1225 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1423 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ