211652_close_icon
views-count673 դիտում article-date 13:33 01-12-2014

ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման իրավասու մարմինների համակարգող խորհրդի նիստ

Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման իրավասու մարմինների համակարգող խորհրդի 15-րդ նիստը, որին մասնակցեցին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ու ԿՀԴՊ ԳՎ պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանը: Տեղի ունեցած կարծիքների փոխանակման ընթացքում մասնավորապես ներկայացվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության առումով Աֆղանստանից եկող սպառնալիքների ծավալը, ինչն էլ թելադրում է այն անելիքները, որոնք պետք է համատեղ ջանքերով իրականացնեն ՀԱՊԿ անդամ պետությունները` դիմակայելու համար այս մարտահրավերը: Հունան Պողոսյանն իր ելույթում ներկայացրել է այս տարի կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել ՀԱՊԿ շրջանակում համատեղ ձեռնարկների կարևորությունը: Նիստի ընթացքում նշվել են նաև գործունեության այն ուղղությունները, որոնց վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել հաջորդ տարում: Ավարտին մասնակիցներն ընդունել են համատեղ ուղերձ` ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդիր մարմիններին: Ուղերձում նշվել են այն հիմնական խնդիրները, որոնց լուծման համար անհրաժեշտ է ստեղծել միասնական գործողությունների պատշաճ հնարավորություններ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր