Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում հրաժարվել ուժի կիրառումից և քաղաքական կամք դրսևորել
Մոսկվան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին հրաժարվել ուժի կիրառումից և դրսևորել քաղաքական կամք՝ փոխզիջման հասնելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական նրկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է Ria Novosti-ն:
«Ցավոք, քաղաքական երկխոսության վերականգնումը դժվարանում է հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ, զոհերի թվի մեծացմամբ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների: Գտնում ենք, որ հետագա սրացումն այլևս անթույլատրելի է: Կոչ ենք անում կողմերին հրաժարվել ուժի կիրառումից, քաղաքական կամք դրսևորել, որն անհրաժեշտ է փոխզիջման հասնելու համար»,-ասել է Զախարովան:
Նա նշել է, որ հակամարտության կարգավորման թեման մանրամասն քննարկվել է ակս տարվա ապրիլին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների այցերի շրջանակում: