Էրդողանը և Ֆինլանդիայի նախագահն այցելել են Անկարայի ահաբեկչության վայր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Թուրքիայում պաշտոնական այցով գտնվող Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն այցելել են Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության վայր, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Նրանք ծաղիկներ են խոնարհել և 1 րոպե լռությամբ հարգել ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակը:
Հոկտեմբերի 10-ին Անկարայում խաղաղության հավաքի ժամանակ 2 մահապարտ-ահաբեկիչներ պայթեցրել էին իրենց, ինչի հետևանքով զոհվել էր 97 մարդ, 450-ց ավելի մարդ ստացել մարմնական վնասվածքներ:
Ահաբեկչության գլխավոր կասկածյալ է համարվում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: