211652_close_icon
views-count1666 դիտում article-date 17:08 21-07-2022

Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ներկայացուցիչները կհանդիպեն օգոստոսին՝ գնահատելու Անկարայի պահանջները. Չավուշօղլու

Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի պաշտոնատար անձինք կհանդիպեն օգոստոսին, որպեսզի գնահատեն Հյուսիսային Եվրոպայի երկրներին Անկարայի ներկայացրած պահանջների կատարումը՝ չեղարկելու համար ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության հայտերի վետոն, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ են ներկայացրել, բայց բախվել են Թուրքիայի դիմակայությանը, որը նրանց մեղադրել է ահաբեկչական խմբերին աջակցելու մեջ։

Անցած ամիս երեք երկրները համաձայնագիր են ստորագրել Անկարայի վետոն չեղարկելու մասին՝ ահաբեկչության եւ զենքի արտահանման դեմ պայքարի խոստման դիմաց։

TRT Haber պետական հեռուստաընկերության հարցազրույցում Չավուշօղլուն ասել է, որ օգոստոսյան հանդիպումը դիտարկող կոմիտեի առաջին հանդիպումն է լինելու, որը ձեւավորվել է համաձայնագրի համապատասխան, բայց կրկնել է, որ Թուրքիան կարգելակի ՆԱՏՕ-ին հյուսիսային երկրների անդամակցությունը, եթե նրանք չկատարեն իրենց խոստումները։

Նմանատիպ նյութեր