Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ղազախստան է մեկնում
Հոկտեմբերի 15-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԱՊՀ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդին մասնակցելու նպատակով կմեկնի Աստանա:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: