211652_close_icon
views-count2619 դիտում article-date 08:57 14-10-2015

Քոչարյանը մոտակա օրերին կվերադառնա Հայաստան. Ինչպե՞ս կասի նա իր «ոչ»-ը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 6-ին Ռոբերտ Քոչարյանը «ինքնաբուխ» հարցազրույց տվեց ու հայտարարեց, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին: «Փաստորեն, առաջարկված նախագիծը քաղաքական մենաշնորհը դարձնում է սահմանադրական նորմ: Ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում, դրա համար էլ միանշանակ դեմ եմ արտահայտվում այս փոփոխություններին: Կատարվում է մի մեծ սխալ, որի հետևանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար»,-հայտարարել էր նա: «Ժողովուրդ»-ը փորձեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից պարզել, թե ինչպես է նրա ղեկավարը քարոզելու իր «ոչ»-ը, երբվանի՞ց է սկսելու քարոզարշավը: Սակայն պարզվեց՝ Քոչարյանը Հայաստանում չէ: «Ես առիթ չեմ ունեցել այդ հարցը քննարկել պարոն Քոչարյանի հետ, նա քաղաքում չէ: Որևէ նախանշված միջոցառում ինձ մոտ նշված չէ առաջիկայի համար: Այնպես որ, այժմ որևէ կոնկրետ պատասխան տալ չեմ կարող»,-ասաց Սողոմոնյանը: Ըստ վերջինիս, Քոչարյանը մոտակա օրերին կվերադառնա Հայաստան»:

Նմանատիպ նյութեր