675 դիտում
11:30 27-01-2016
Ինչպե՞ս է Լեւոն Տեր-Պետրոսյանը իրեն զգում վիրահատությունից հետո եւ ե՞րբ կվերադառնա Հայաստան
Առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ առաջին նախագահի կյանքին եւ աշխատունակությանը որեւէ վտանգ չի սպառնում:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկանում է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից:
«Այս տարվա հունվարի 26-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ Հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի եւ Գալուստ Յուքարի կողմից: Վերջիններս գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքի վերաբերյալ եւ հավաստիացրել, որ առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ Առաջին նախագահի կյանքին եւ աշխատունակությանը որեւէ վտանգ չի սպառնում:
Տեր-Պետրոսյանը պատրաստվում է Երեւան վերադառնալ 2-3 շաբաթից»,- ասված է գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
484 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը
877 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
466 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը