Ջոնի Դեփը հրաժարվել է Օսկարից
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը հրաժարվում է «Օսկար» ստանալ: Այս մասին հայտնում է BBC News–ը։
Դերասանն իր որոշումը հիմնավորել է այն գաղափարով, որ «Օսկարի» մրցանակաբաշխությունը նշանակում է, որ դու ինչ–որ մեկի հետ մրցում ես:
«Ես ոչ ոքի հետ չեմ մրցում։ Պարզապես զբաղվում եմ իմ գործով»,– ասել է դերասանը։
Նշենք, որ Դեփը երբեք «Օսկարի» չի արժանացել, սակայն երեք անգամ առաջադրվել է այդ մրցանակին «Սուինի Թոդ, դև–վարսահարդարը Ֆլիթ–սթրիթից», «Կախարդական երկիր» և «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը» ֆիլմերի համար։