1005 դիտում
15:43 03-12-2015
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խմբի պատվիրակությանը
Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խմբի պատվիրակությանը՝ Դուգլաս Բրյուս Ուեյքի ղեկավարությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Սահմանադրական հանրաքվեի ներկայիս ընթացքը եւ սպասվող զարգացումները: Դիտորդներին հետաքրքրել է Օմբուդսմենի տեսակետը նախընտրական քարոզչական գործընթացներում հակադիր կողմերի գործունեության, մասնավորապես՝ մամուլում քարոզչական պրոցեսի լուսաբանման վերաբերյալ:
Դիտորդական խումբն այս հանրաքվեի ընթացքում հատկապես կարեւորել է Օմբուդսմենի վերջնական գնահատակններն ու դիտարկումները, քանի որ իրենք այս անգամ սակավաթիվ են եւ առավել կարիք ունեն հավասարակշռված եւ ամփոփ տեսակետների ու տեղեկատվության: Խմբի ղեկավարը նշել է, որ իրենց ուսումնասիրությունների եւ գնահատականի համար չափազանց հետաքրքիր է Օմբուդսմենի ամփոփիչ գնահատականը՝ որպես չեզոք մարմնի դիրքորոշում:
Հանդիպման ավարտին երկկողմանի համաձայնություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքների կազմակերպման ուղղությամբ՝ թե´ հանրաքվեի օրը եւ թե´ հանրաքվեից հետո:
Օմբուդսմենի աշխատակազմ
Նմանատիպ նյութեր
1412 դիտում
14:11 18-05-2021
ԱԳ փոխնախարարն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի դիտորդական առաքելության պատվիրակությանը
2436 դիտում
19:55 02-03-2017
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական խմբի անդամներին
825 դիտում
16:53 12-06-2015
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է զոհված զինծառայողների ծնողներին
Այս բաժնից
1117 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1162 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
886 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան