Եվրո-2016. Ուկրաինա-Իսպանիա. ուղիղ միացում
Եվրո-2016-ի խմբային մրցաշարի շրջանակներում Ուկրաինայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունում է Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիային:
Ուկրաինացիներին այս խաղում միայն հաղթանակ է անհրաժեշտ: Ճիշտ է, նույնիսկ այդ դեպքում շատ քիչ է հավանականությունը, որ նրանք 2-րդ տեղ կգրավեն, քանի որ այս խմբի զուգահեռ խաղւմ Սլովակիայի հավաքականը Լյուքսեմբուրգի հետ խաղում և դժվար թե սայթաքի և թույլ տա, որ ուկրաինացիները շրջանցեն իրեն, սակայն, եթե Ուկրաինան հաղթի, ապա մեծ է հավանականությունը, որ խմբային փուլի բոլոր խմբերի 3-րդ տեղ գրաված թիմերի միջև լավագույն արդյունքը ցույց տա և Եվրո-2016-ի ուղեգիր նվաճի՝ առանց անցումային խաղերի մասնակցելու:
Նշենք, որ իսպանացիները արդեն ապահովել են 1-ին տեղը խմբում, այդ իսկ պատճառով հանդիպմանը մասնակցում են ոչ հիմնական կազմով, ինչը ուկրաինացիների օգտին է:
Հանդիպման ուղիղ ընթացքին կարող եք հետևել նաև [url=http://www.janjua.tv/ham33]այստեղ.[/url]