Գերմանիայի հավաքականը 23-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլ. տեսանյութ
Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Վրաստանի հավաքականը և A խմբում գրավելով 1-ին տեղը, նվաճեց Եվրո-2016-ի եզրափակիչ փուլի ուղեգիր:
Այդպիսով, Բուդեսթիմը 12-րդ անգամ անընդմեջ հաջողությամբ հաղթահարեց Եվրոպայի առաջնության որակավորման փուլը և 23-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ միջազգային խոշորագույն երկու առաջնությունների եզրափակիչ փուլ (Աշխարհի և Եվրոպայի առաջնություններ):
Վերջին անգամ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Գերմանիան անհաջողության է մատնվել 1968 թվականին, երբ զիջեց Հարավսլավիայի հավաքականին: