211652_close_icon

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Տոգոյի արտգործնախարարներին

views-count926 դիտում article-date 16:33 11-10-2015
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Տոգոյի արտաքին գործերի, համագործակցության և աֆրիկյան ինտեգրացիայի նախարար Ռոբերտ Դուսեյի հետ: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին մասնակցելու համար՝ ընդգծելով Կազմակերպության միավորող դերը տարբեր երկրների և ժողովուրդների միջև: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ռոբերտ Դուսեյին նշեց, որ միշտ մեծ հետաքրքրություն է ունեցել Հայաստանի պատմության և մշակույթի նկատմամբ և այժմ ուրախ է անձամբ այս առիթով գտնվել Երևանում։ Նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի շուրջ, ընդգծեցին տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ պարբերական խորհրդակցությունների անցակցման կարևորությունը։ Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին երկու երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների անցկացման մասին հուշագիր։

Նմանատիպ նյութեր