211652_close_icon
views-count2599 դիտում article-date 23:40 10-10-2015

Թուրքիայի վարչապետը գիտի Անկարայի ահաբեկչություններն իրականացնողներին

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն հայտարարել է, որ Անկարայի այսօրվա ահաբեկչության իրականացման մեջ կասկածվում են «Իսլամական պետությունը», Քրդական բանվորական կուսակցությունը, Ծայրահեղ աջ Ժողովրդահեղափոխական ազատագրական կուսակցությանը եւ Մարքսիստ-լենինիստական կոմունիստական կուսակցությունը: Հիշեցնենք, որ երկու հզոր պայթյուն է որոտացել այսօր Անկարայի Խաղաղության հանրահավաքից անմիջապես առաջ: Մահացել է 87 հոգի, եւս 186 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դավութողլուն ասել է՝ կան ապացույցներ, որ ահաբեկչություններն իրականացրել է երկու մահապարտ:

Նմանատիպ նյութեր