«Ջի Էյ Թի Քաթինգ» ընկերությունը սահմանային վերահսկողություն իրականացնողներին հատուկ դիմակներ է նվիրել
Վերջին օրերին Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը և տեսչական մարմինները բազմաթիվ շնորհակալական զանգեր և նամակներ են ստանում՝ որոնցում քաղաքացիները իրենց պատրասկակամությունն են հայտնում որևէ կերպ աջակցել իրականացվող աշխատանքներին:
Այսօր «Ջի Էյ Թի Քաթինգ» ընկերության տնօրեն Արեգ Սահակյանը Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին է նվիրել հատուկ դիմակներ՝ սահմանային վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների աշխատակիցներին տրամադրելու համար։
Դիմակները փոխանցվել են Առողջապահական և աշխատանքի, ինչպես նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմիններին։
http://snund.am/%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%81%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ae%d5%a1%d5%be%d5%a1%d5%ac%d5%b4/
[b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին[/b]