211652_close_icon
views-count2527 դիտում article-date 21:53 10-10-2015

Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավել վիրավորների պատճառ է դարձել: ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով: «Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունը տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

Նմանատիպ նյութեր