211652_close_icon
views-count4052 դիտում article-date 22:16 29-09-2018

Հանրապետության նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ինդոնեզիայի Պալու եւ Դոնգալա քաղաքներում տեղի ունեցած երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի եւ մեծ ավերածությունների պատճառ է դարձել: Նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնել Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին` տուժածներին մաղթելով շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների ընտանիքներին՝ տոկունություն ու ոգու արիություն:

Նմանատիպ նյութեր