211652_close_icon
views-count3295 դիտում article-date 14:28 10-10-2015

9 տարի առաջ Վահան Զատիկյանի որդու սպանության պատվիրատուներից մեկը փորձել է «գժի թղթով» ազատվել պատժից․ ամուսնուն եւ 2 որդիներին կորցրած Սոխակ Խոցանյանը ամենախիստ պատիժն է պահանջում եւ ոչ միայն

Մալաթիայի նախկին թաղապետ, Արցախի հերոս Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը 9 տարի առաջ կազմակերպած ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի եղբորորդին` Ստեփան Հակոբյանը, ով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման եւ Նարեկ Խաչատրյանը ոչ միայն ամենախիստ պատիժը պետք է ստանան, այլեւ՝ Աստծո պատիժը։ Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց խորհրդավոր պայամններում ամուսնուն եւ երկու որդիներին կորցրած Վահան Զատիկյանի կինը՝ Սոխակ Խոցանյանը։ «Բոլորին է հայտնի, թե քանի տարի է փախուստի մեջ գտնվել։ Ավելին՝ սույն գործով գժի թուղթ է ի հայտ եկել։ Նախկինում, ասում են, գժի թուղթ է ունեցել, որից նաեւ բանակից է ազատվել։ Սակայն նոր փորձաքննության է ենթարկվել եւ պարզվել է, որ ամեն բան կարգին է։ Նրա դեմ առաջադրված հոդվածը ամենախիստ հոդվածներից է, բայց ամենիստ պատժից բացի, նա նաեւ Աստծո պատիժը պետք է ստանա»,- ասաց Ս. Խոցանյանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի եղբորորդին` Ստեփան Հակոբյանը, ով Մալաթիայի նախկին թաղապետ, Արցախի հերոս Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության համար դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, հիմա էլ սպանությունը կատարողի՝ Նարեկ Խաչատրյանի գործն է ուղարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր դատարանից։ Դատական գործում նշվում է, որ Ն. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։ Խափանման միջոցն էլ ընտրված է կալանավորումը։ Նա անցյալ տարի էր հայտնաբերվել, իսկ մինչեւ այդ փախուստի մեջ էր։ Նա Ս. Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել, պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին: Ստեփան Հակոբյանն էլ իր հիմնական պատիժը դատապարտյալների հիվանդանոցում է կրում։

Նմանատիպ նյութեր