Օբաման հանդիպել է Օրեգոնում սպանված ուսանողների հարազատների հետ
ԱՄՆ-ի նախագահը հանդիպել է վերջերս Օրեգոն նահանգի Ռոուզբուրգ քաղաքի քոլեջում հրաձգության հետևանքով սպանված ուսանողների հարազատների հետ:
Հանդիպումը անցկացվել է դռնփակ և տևել շուրջ 1 ժամ, ինչից հետո ԱՄՆ նախագահը հանդիպել է լրագրողներին և հայտարարել, որ իշխանությունները պետք է խիստ միջոցառումներ ձեռնարկեն՝ կանխելու համար նման ողբերգությունները:
«Մենք պետք է միավորվենք, որպեսզի հասկանանք, թե ինչպես կանգնեցնենք զանգվածային հրաձգությունները»,-ասել է նա:
Օդանավակայանում Օբամային դիմավորել են հարյուրավոր մարդիկ, որոնց մեջ եղել են և նրա կողմնակիցներ, և հակառակորդներ:
Հիշեցնենք, որ Umpqua Community College-ի տարածքում 26-ամյա Քրիս Հարփեր-Մերսերի արձակած կրակոցներից սպանվել է 9 ուսանող, ինչից հետո Քրիսն ինքնասպան է եղել: