ԱՄՆ-ն և ԵՄ 5 երկրներ աջակցություն են հայտնել Լիբիայի նորաստեղծ միավորված ազգային կառավարությանը
ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան իրենց աջակցությունն են հայտնել Լիբիայում ձևավորված ազգային միավորված կառավարությանը, հայտնում է BBC-ն:
Նրանք համատեղ հայտարարություն են տարածել, որում ասված է. «Կոչ ենք անում բոլոր լիբիացիներին, ժողովրդին, քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը աջակցել այս պատմական համաձայնագրին և թույլ տալ կառավարությանը ծառայել երկրին: Այլևս ժամանակ վատնել չի կարելի»:
Հոկտեմբերի 9-ին ՄԱԿ-ը ներկայացրեց Լիբիայի միավորված ազգային կառավարության կազմը: Այն ղեկավարելու է Ֆաիզ Սարաջը: