4752 դիտում
11:37 23-11-2020
Արաբական 6 երկրներ Լիբիայի սահմանների մոտ համատեղ զորավարժություններ են անցկացնում
Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը, Բահրեյնը և Սուդանը նոյեմբերի 22-ին Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում սկսել են «Արաբական թուր» անունը ստացած զորավարժությունները: Հաղորդում է Gazeteduvar լրատվական կայքը։
Համատեղ զորավարժությունները տեղի են ունենալու Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում գտնվող Մուհամմեդ Նեջիբ ռազմակայանում։
Եգիպտոսի բանակի պաշտոնական խոսնակ գնդապետ Թամիր էր-Ռիֆայի Facebook- ի պաշտոնական էջում արված հայտարարության մեջ նշվում է, որ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Հորդանանը, Բահրեյնը և Սուդանը մասնակցում են «Արաբական թուր» զորավարժություններին: Հայտարարության մեջ նշվում է, որ զորավարժությունների շրջանակներում գործողությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի 26-ը։ «Մեկ նպատակ Ումմայի համար» կարգախոսը կրող զորավարժություններին մասնակցելու համար մասնակից երկրների զինվորներն ու ռազմական տեխնիկան օդային և ծովային ճանապարհով տեղափոխվել են Եգիպտոս։
Զորավարժություններին ամբողջությամբ իրենց մասնակցությունը կունենան 6 երկրների օդային, ցամաքային և ռազմածովային ուժերը։ Տարածված հայտարարության մեջ նշվում է․ «Զորավարժությունների շրջանակներում, որի նպատակն է ամրապնդել ռազմական համագործակցությունը արաբական երկրների միջև, կիրառվել են ինդոկտրինացիայի հասկացությունները հստակեցնելու, առաջադրանքները ճիշտ և ժամանակին կատարելու, ինչպես նաև ընդհանուր համագործակցության կազմակերպման մեթոդներ, տեխնիկա և հմտություններ»։
Նմանատիպ նյութեր
1108 դիտում
16:11 10-04-2015
Լիտվան ԱՄՆ հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում
Այս բաժնից
628 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
955 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
781 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին