Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ ռուսական չորս հրթիռներ ընկել են Իրանի տարածքում
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հաստատել է այն տեղեկությունները, որ ռուսական չորս հրթիռներ ընկել են Իրանի տարածքում՝ չհասնելով Սիրիա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը պաշտոնապես հերքել էր CNN-ի տարածած լուրերն այն մասին, թե Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու ժամանակ ռուսական թևավոր հրթիռներ են ընկել Իրանի տարածք:
«Ի տարբերություն CNN-ի, մենք անանուն աղբյուրների հղում անելով ինչ-որ բան չենք պատմում, այլ ցուցադրում ենք իրական ժամանակում մեր հրթիռների արձակումը և թիրախի ոչնչացումը»: