211652_close_icon

Մոսկվայում Իսրայելի և Ռուսաստանի գլխավոր շտաբերի ներկայացուցիչների միջև կանցկացվի Սիրիայի հարցով քննարկում

views-count1093 դիտում article-date 14:25 09-10-2015
Ռուսաստանի և Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբերի ներկայացուցիչները Թել-Ավիվում Սիրիայի հարցով բանակցությունները կշարունակեն Մոսկվայում, հաղորդում է Ria Novosti-ն: Իսրայելի Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Իսրայելը ձգտում է պահպանել հարևան պետությունում գործողությունների ազատությունը և միևնույն ժամանակ խուսափել ռուսական ուժերի հետ պատահական բախումներից, որոնք հարվածներ են հասցնում ԻՊ-ի դիրքերին»: Նախորդ շաբաթ Իսրայել ՌԴ ԳՇ ղեկավարի տեղակալ Նիկոլայ Բոգդանովսկու այցը տեղի է ունեցել ամբողջովին դռնփակ: Հանդիպումների ավարտին կողմերը միայն հայտնել են, որ քննարկվել են տարածաշրջանում ռուսական և իսրայելական ուժերի միջև անվտանգության միջոցառումներին առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր