3887 դիտում
20:59 15-02-2017
ԱՄՆ-ի և Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը վաղը կհանդիպեն Ադրբեջանում
ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, ծովային հետևակի գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հինգշաբթի օրը Ադրբեջանում կհանդիպի Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի հետ:
«Զինված ուժերի առաջնորդները կքննարկեն զանազան հարցեր, այդ թվում՝ ամերիկա-ռուսաստանյան ռազմական հարաբերությունների, ինչպես նաև հետևողական և հստակ հաղորդակցության կարևորությունը՝ սխալներից և պոտենցիալ ճգնաժամերից խուսափելու համար», - ասված է այսօր Դանֆորդի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ 2017թ. հունվարի սկզբին Դանֆորդը հայտարարել էր, որ անհրաժեշտ է հաճախ շփվել ռուսական գլխավոր շտաբի հետ, ներառյալ անձնական շփումները:
Նմանատիպ նյութեր
1225 դիտում
22:13 14-08-2024
ՆԱՏՕ-ի երկրների գլխավոր շտաբերի պետերը սեպտեմբերին կքննարկեն Ուկրաինայի հետ գործընկերության խորացման հարցը
2143 դիտում
19:00 30-04-2021
Տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի հանդիպումը
Այս բաժնից
580 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի
706 դիտում
15:58 01-02-2025
Թրամփի օրոք շատ պետությունների սահմանները կփոխվեն. ռուս քաղաքագետ
661 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը