Ռուսաստանի ՊՆ-ն հերքում է Իրանի տարածք իր թևավոր հրթիռների ընկնելու մասին CNN-ի տեղեկությունը
Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը պաշտոնապես հերքել է CNN-ի տարածած լուրերն այն մասին, թե Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու ժամանակ ռուսական թևավոր հրթիռներ են ընկել Իրանի տարածք, հաղորդում է Tass-ը:
«Ի տարբերություն CNN-ի, մենք անանուն աղբյուրների հղում անելով ինչ-որ բան չենք պատմում, այլ ցուցադրում ենք իրական ժամանակում մեր հրթիռների արձակումը և թիրախի ոչնչացումը:
Այդ բնագավառի յուրաքանչյուր մասնագետ գիտի, որ նման օպերացիաների դեպքում միշտ ֆիքսվում է թիրախը՝ հարվածից առաջ և հետո»,-ասել է նա և հավելել, որ բացի այդ ամենից, Սիրիայի օդային տարածքը մշտապես գտնվում է անօդաչու սարքերի հսկողության ներքո: