1239 դիտում
14:12 08-10-2015
Ծանոթը հյուրընկալվել էր և ձեռքն ինչ ընկել գողացել
Սեպտեմբերի 27-ին, ժամը 22.30-ին, 1935 թ. ծնված Սերգեյ Մ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ իր ծանոթ Գենադին հյուրընկալվելով իր տանը՝ գողացել է 16.000 դրամ, բջջային հեռախոս և իր ընկերոջ` 1971 թ. ծնված Սլավիկ Ս.-ի անձնագիրը, վարորդական վկայականը, սոցիալական քարտը և հաշմանդամության գրքույկը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օրերս Խանջյան փողոցի թիվ 13 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Գենադին, ով իրականում 1976 թ. ծնված Վարդան Օ.-ն է:ծ
Վերջինս տվել է խոստովանական բացատրություն: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել գողացած բջջային հեռախոսը:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1102 դիտում
13:14 17-02-2015
Ծանոթը հրավիրել է տուն, սա էլ գողացել է նրա հեռախոսը
Այս բաժնից
859 դիտում
09:35 01-02-2025
Երևանում սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ
718 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
991 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին