Ծանոթը հրավիրել է տուն, սա էլ գողացել է նրա հեռախոսը
                        Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գանձաքար գյուղից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Էդգար Պ.-ին:
Պարզվել է, որ նա 2014 թ. նոյեմբերի 26-ին հյուրընկալվելով 1983 թ. ծնված Հարություն Է.-ի տանը՝ գողացել է նրա բջջային հեռախոսը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ  ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

