ՆԱՏՕ-ն այսօր կքննարկի Սիրիայում Ռուսաստանի գործողությունները
Բրյուսելում այսօր բացվում է ՆԱՏՕ-ի նախարարների մակարդակով գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվելու են Սիրիայի ճգնաժամը և նրա վրա ռուսական ռազմական գործողությունների ազդեցությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հենց Սթոլթենբերգը նշել է, որ հանդիպումը անվտանգության տեսանկյունից ճակատագրական ժամանակաշրջանում է տեղի ունենում:
Դաշինքին մտահոգում է Սիրիայում ռուսական կոնտիգենտի տեղակայումը, այն, որ իբրև թե ռուսական ավիացիան իր հարվածներրի մեծ մասն ուղղում է ոչ թե ահաբեկիչների, այլ ընդդիմության դիրքերին: