Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ից պահանջում է դատապարտել Սիրիայում Ռուսաստանի գործողությունները
Սաուդյան Արաբիայի իշխանությունները ՄԱԿ-ին առաջարկում են դատապարտող հայտարարություն անել Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը:
Ըստ Reuters-ի՝ սպասվում է, որ փաստաթուղթը կներկայացվի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովին՝ Վիեննայում Սիրիայի հարցով բանակցությունների 2-րդ փուլից հետո, որոնք ներկա են լինելու նաև ամերիկյան և ռուսական պատվիրակությունները:
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել բանակցությունների մասնակից կողմերին հարթել տարաձայնությունները և վերջ դնել սիրիական մղձավանջին: Նա նշել է, որ այն, որ Սաուդյան Արաբիան և Իրանը նստելու են մեկ սեղանի շուրջ, արդեն ճիշտ ուղով ընթանալու նշան է: