Գերմանիայում փախստականների կենտրոն է այրվել. կան տուժածներ
Գերմանիայում վերջին օրերին գաղթականների ապաստանի հրդեհման երկրորդ դեպքն է գրանցվել, հաղորդում է Tass-ը:
Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Ինգոլշտադտ նահանգում: Նրանց տրամադրված կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 4 մարդ գազի թունավորման ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ տեղեկությունների՝ շենքում բնակվում էր մոտ 100 գաղթական: Դեռևս չեն ճշտվել հրդեհի պատճառները, սակայն իրավապահները չեն բացառում չարամտության գործոնը:
Նախորդ հրդեհը բռնկվել էր կիրակի՝ Ֆրիմարի շրջանում՝ կրկին գաղթականների բնակության շենքում: