«Ինտեր ՌԱՕ»-ն չի հաստատում ՀԷՑ-ը վաճառելու մասին լուրերը. TASS
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր հանդիսացող ռուսական «Ինտեր ՌԱՕ» էներգահոլդինգը չի հաստատել շրջանառվող լուրերն այն մասին, թե մտադիր է վաճառել ՀԷՑ-ի իր ակտիվները Հայաստանում: Այդ մասին TASS գործակալությանը հայտնել է հոլդինգի պաշտոնական ներկայացուցիչը:
«Մենք չենք հաստատում ընկերության վաճառքի մասին շրջանառվող տեղեկությունը»,-ասել է ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական Kommersant թերթը [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/29/58103/]հայտնել էր[/url], որ «Ինտեր ՌԱՕ»-ն Հայաստանում տիրող լարված իրավիճակի հետ կապված բանակցություններ է սկսել ռուսաստանաբնակ հայազգի գործարար, «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ՝ ՀԷՑ-ը վաճառելու շուրջ:
Հայաստանում «Տաշիր»-ի գրասենյակն էլ նշել էր, որ նման տեղեկության չի տիրապետում: