Չինաստանում զբոսաշրջիկների ոտքի տակ ճաքել է ապակե կամուրջը. տեսանյութ
Չինաստանում զբոսաշրջիկների ոտքի տակ ճաքել է վերջերս բացված ապակե կամուրջը, այն բանից հետո, երբ զբոսաշրջիկներից մեկն իր ալյումինե թերմոսն է վայր գցել:
Զբոսաշրջիկներից շատերը սկսել են բղավել և վազելով հեռանալ կամրջի վրայից, որը մոտ մեկ կիլոմետր բարձրություն ունի։
Տեղական իշխանությունները հայտարարություն են տարածել, որտեղ նշել են, որ զբոսաշրջիկներին ոչինչ չի սպառնացել, քանի որ վնասվել է ապակու երեք շերտերից միայն մեկը։ Միջադեպից հետո կամուրջը փակվել է զբոսաշրջիկների համար։
[url=https://shamshyan.com/hy/article/2015/09/30/66342/]Հիշեցնենք[/url], որ չինական Խունան նահանգում Բուդդայի սարի երկու գագաթներն իրար միացնող, 300 մետր երկարությամբ կամուրջը ամբողջովին ապակուց է պատրաստված: Կամուրջն ի սկզբանե փայտյա է եղել,սակայն 2014 թ-ին տախտակները փոխարինվել են ապակով ՝ այն վերածելով աշխարհի ապակյա հատակով առաջին կախովի կամուրջը: