Այցելուների ահռելի հոսքի պատճառով փակվել է աշխարհի ամենաերկար ու ամենաբարձր ապակե կամուրջը
Չինաստանի Խունան նահանգում կառուցված ու վերջերս շահագործման հանձնված ապակե կամուրջը, որն աշխարհում ամենաերկարն ու ամենաբարձրն է համարվում, փակվել է։
Ինչպես հաղորդում է BBC-ն, պատճառը այցելուների հսկայական հոսքն ու կուտակումներն են եղել։
430 մետր երկարությամբ կամուրջը, որը կառուցելու համար չինասկան իշխանությունները ծախսել են 3.4 մլն դոլար, հանդիսավոր կերպով բացվել էր 2 շաբաթ առաջ Չժանցզյայզե ազգային պարկում և անմիջապես հազարավոր զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել։
Տեղի իշխանությունները պարզաբանել են, որ անհրաժեշտ է տեխնիկական սպասարկման շտապ աշխատանքներ իրականացնել։ Կամուրջը նախատեսված է ընդունել օրական 8 հազար մարդու։