1238 դիտում
16:25 07-10-2015
Երևանում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի նիստ
Այսօր` հոկտեմբերի 7-ին, Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 15-րդ նստաշրջանը, որին մասնակցել են ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի և Տաջիկստանի բարձրագույն վերահսկիչ մարմինների ներկայացուցիչները: Նստաշրջանի թեման է եղել «Պետական աուդիտը` որպես պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման գործիք»:
Նստաշրջանի մեկնարկին ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ստանձնել է ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի նախագահությունը:
Որպես գործող նախագահ` պարոն Զաքարյանը ողջունել է մասնակիցներին և նշել, որ հատկանշական է, որ նստաշրջանի անցկացումը համընկել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ և խնդրել ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
ՀՀ ՎՊ նախագահը շնորհակալություն է հայտնել Մոլդովայի իր գործընկերոջը և ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի քարտուղարությանը` 14-րդ և 15-րդ նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում աշխատանքների կազմակերպման բարձր մակարդակի համար:
Մասնակիցները հանդես են եկել ծավալուն զեկույցներով` համապարփակ անդրադարձ կատարելով կանոնակարգային, կազմակերպչական խնդիրներին, ներկայացնելով դրանց լուծման սեփական մոտեցումները: Քննարկումների արդյունքում նստաշրջանի մասնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի` վերահսկողական աշխատանքներում պետք է ցուցաբերել հստակ հետևողականություն, էական ուշադրություն դարձնել բացասական երևույթների պատճառահետևանքային կապերին, իսկ հետևողական վերահսկողությունը պետք է նպաստի արդյունքային ցուցանիշների ապահովմանը:
Նստաշրջանի ընթացքում պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նստաշրջանն իր աշխատանքները շարունակելու է հոկտեմբերի 8-ին և 9-ին:
Նմանատիպ նյութեր
1105 դիտում
18:38 27-04-2016
Ծաղկաձորում տեղի ունեցավ Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության հանձնաժողովի նիստը
Այս բաժնից
547 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
580 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1189 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN