1111 դիտում
18:38 27-04-2016
Ծաղկաձորում տեղի ունեցավ Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության հանձնաժողովի նիստը
Ապրիլի 27-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) Ազգային Առանցքային Ցուցանիշների հանձնաժողովի 9-րդ նիստը:
Նիստի մեկնարկին ելույթով հանդես եկավ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը. «Ներկայումս, երբ համաշխարհային, տարածաշրջանային և ազգային տնտեսությունների առջև ծառացել են մի շարք բարդ խնդիրներ, այս հանձնաժողովի դերն ավելի է մեծանում:
Վստահ եմ, որ բոլորն են այսօր մտածում՝ թե ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որ արդյունավետ վերահսկողության շնորհիվ վաղվա օրն այսօրվանից լավը լինի, որ կյանքը բարելավվի, որ մեր երկրները դառնան տնտեսապես ավելի հզոր, ավելի կայուն:
Այդ նպատակով, Բարձրագույն վերահսկիչ մարմինները պետք է բացահայտեն բոլոր ոլորտներում առկա խնդիրները, մատնանշեն դրանց լուծման ուղիները:
Ազգային առանցքային ցուցանիշների աուդիտի համակարգը Բարձրագույն վերահսկիչ մարմիններին թույլ է տալիս իրականացնել ռազմավարական բնույթի աուդիտներ, որոնց միջոցով հնարավոր է պարզել երկրի ռազմավարական ծրագրերի իրագործման աստիճանը:
ՀՀ վերահսկիչ պալատը ձգտելու է մեծացնել Հայաստանում Ազգային առանցքային ցուցանիշների համակարգի դերն ու նշանակությունը»:
Նիստի ընթացքում հանձնաժողովը նախագահող ՌԴ հաշվիչ պալատի աուդիտոր Տատյանա Մանույլովան ամփոփեց 2015-2016թթ. ընթացքում կատարված աշխատանքները և շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին ներդրված ջանքերի համար:
Ըստ բանախոսների՝ Ազգային առանցքային ցուցանիշների համակարգի հիմնական գաղափարը խնդիրների մասին վաղ փուլում տեղեկանալն է: Հանրային սեփականության և ռեսուրսների կառավարման ընթացքում առաջացած խնդիրներն անհրաժեշտ է փնտրել ռազմավարական մակարդակում պատճառահետևանքային կապերի մեջ: Հետևաբար, Բարձրագույն վերահսկիչ մարմինները պետք է իրավասություն ունենան և կարողանան վերահսկել ռազմավարական ծրագրման և կառավարման գործընթացը:
Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) Ազգային Առանցքային Ցուցանիշների հանձնաժողովի 10-րդ նիստը կկայանա Բրազիլիայում՝ 2017 թվականին:
Ապրիլի 28-ին նիստի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Նմանատիպ նյութեր
1238 դիտում
16:25 07-10-2015
Երևանում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի նիստ
Այս բաժնից
685 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1054 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
769 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»