Բենզեման Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ քննադատել է թիմակիցներին
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման՝ հոկտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ քննադատել է հավաքականի իր թիմակիցներին:
«Հրաշալի կլիներ, եթե ես հավաքականում աչքի ընկնեի այնպես, ինչպես դա «Ռեալում» եմ անում: Ես պետք է ավելի շատ բան ցույց տամ, բայց ակնհայտ է, որ դրա համար ինձ պահեր են հարկավոր:
Թիմակիցներս պետք է խաղադաշտում փնտրեն ինձ: Դժվար է գոլ խփել, երբ 90 րոպեի ընթացքում ընդամենը մեկ պահ ես ունենումլ
Եթե ես 5-6 պահ ունենայի ու աչքի չընկնեի, ապա դեռ կարելի էր իմ մասին էլ խոսել», ասել է Բենզեման:
Նշենք, որ Բենզեման Ֆրանսիայի հավաքականի կազմում աչքի չի ընկել 2014թ. հոկտեմբերի 11-ից: Այդ ընթացքում նա 6 հանդիպում է անցկացրել:


