ԱՄՆ-ն հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե ինչպես են Toyota մակնիշի ջիպերը հայտնվում ԻՊ-ի մոտ
Ամերիկյան իշխանությունները պաշտոնապես դիմել են ճապոնական Toyota ավտոկոնցեռնի ղեկավարությանը՝ ճշտելու համար, թե ինչպես են Սիրիայում «Իսլամական պետության» ենթակայության տակ հայտնվել կոնցեռնի հազարավոր ջիպ և բեռնատար տեսակի ավտոմեքենաներ, քանի որ դրանց վաճառքը Սիրիայում արգելվել էր մի քանի տարի առաջ, հայտնել է ABC հեռուստաալիքը:
Ըստ տեղեկությունների՝ կենցեռնը պատասխանել է, որ տեղյակ չէ, թե ինչ ճանապարհով են իր ավտոմեքենաները հայտնվում Սիրիայում, սակայն պատրաստակամություն է հայտնել համագործակցելու հետաքննության հետ՝ հավելելով, որ իրենք խստորեն պահպանում են իրենց որդեգրած քաղաքականությունը և իրենց արտադրանքը չեն վաճառում ռազմական նպատակներ ունեցող գնորդներին: