211652_close_icon
views-count27342 դիտում article-date 17:21 17-03-2017

Շիրակի մարզում հետաքննություն է սկսվել պարզելու համար՝ մարզպետի օգնականը 6 մլն, թե 3 մլն կաշառք է ստացել տնօրեն նշանակելու դիմաց. ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 16-ին, Շիրակի մարզի դատախազությունից ոստիկանության Շիրակի մարզային վարչություն է փոխանցվել Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի 203 շենքի բնակչուհի Գոհարիկ Շահբազյանի դիմումը, որով նա հայտնել է, որ 2016 թ.-ի նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 16-ն ընկած ժանանակահատվածում ինքը ցանկացել է հանդիպել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանդիպման պատճառը եղել է այն, որ Գ. Շահբազյանը մարզպետի հրամանով ազատվել է թիվ 38 հիմնական դպորցի տնօրենի պաշտոնից: Նա մարզպետին հանդիպելու նպատակով դիմել է մարզպետի օգնական Արմեն Պետրոսյանին: Ըստ դիմումատուի՝ Ա. Պետրոսյանը խոստացել է, որ կդասավորի, որպեսզի ինքը հանդիպի մարզպետին, իսկ տնօրենի պաշտոնում վերականգնվելու դիմաց նա պահանջել է 6 մլն դրամ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 2016 թ.-ի նոյեմբերի 28-ին Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանի համար 476 Ա որոշմամբ նշված հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Գյումրի քաղաքի 42 ավագ դպրոցի փոխտնօրեն Արփինե Նիկողոսյանը: Դիմումատուն հայտնել է, որ այդ նշանակման համար Ա.Պետրոսյանին վճարել է 3 մլն դրամ՝մարզպետին փոխանցելու նպատակով, իսկ գումարի մյուս մասը՝ 3 մլն դրամը, նա ստանալու է տնօրենի թափուր տեղի համար նախատեսված մրցույթից հետո: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմերի տեսակետը նշված հարցի շուրջ: *** 22:00 Քիչ առաջ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հրապարակմանը արձագանքեցին Շիրակի մարզետարանից, որը ներկայացնում ենք ստորև: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն արձագանքել է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքի հրապարակմանն ու այս առնչությամբ ասել է. «Գոհար Շահբազյանի անհիմն ու զրպարտող դիմումի մասին իմացել եմ, նաև տեղեկացել եմ, որ Ձեր կայքում այս մասին հրապարակվել է, մեկնաբանությունս մեկն է, եթե այսօրինակ դիմումն արդեն իրավապահների մոտ է թող քննության առնվի օրենքի սահմաններում, ես դրան չեմ միջամտելու: Սակայն վստահեցնում եմ՝ այդ կինը զրպարտության ու անմեղ մարդկանց վարկաբկելու փորձի համար հաստատ պատասխան է տալու»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր