Դավութօղլուին ուղեկցող ոստիկաններով ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 23 վիրավոր
Թուրքիայի վարչաաետ Ահմեթ Դավութօղլուին ուղեկցող ավտոբուսը, որում ոստիկաններ են եղել, վթարի մեջ է հայտնվել, հաղորդում է Dogan Haber գործակալությունը:
Ըստ տեղեկությունների՝ ավտոբուսն ուղեկցում էր Թուրքիայի վարչապետին Էրզրում նահանգ, որտեղ միտինգ էր ընթանում:
Վթարի հետևանքով 23 ոստիկան մարմնական վնասվածքներ է ստացել: Նրանցից 9-ը հոսպիտալացվել է: