211652_close_icon
views-count778 դիտում article-date 12:52 11-04-2026

Տեղեկացա, որ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. լույսը չբացված դժբախտություն բերեց գլխներիս. Ալիկ Ալեքսանյան

Քիչ առաջ տեղեկացա, որ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել քաղաքացիական մեքենայի հետ, կա 12 վիրավոր և 1 զոհ: Այս մարդն էլի, լույսը չբացված տնից դուրս եկավ ու դժբախտություն բերեց գլխներիս: Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը:

«Փաշինյա՛ն, Կառավարության անդամներով, Ազգային ժողովի անդամներով լցված այդ «ուրախ» ավտոբուսի մեջ, բա չհասնեի՞ք այդ մարդուն, մարդկանց։ Բա չհասնեիք, տեսնեիք՝ ի՞նչ օգնություն է պետք, 12 վիրավոր 1 զոհ է եղել, թե՞ ձեր համար ավելի կարևոր էր Գնթունիկում կանգնել, կոֆե խմել, մի բան ուտելը»,-նշել է նա։ 

Ալեքսանյանը տեսանյութին կից գրել է՝ «ուրախ» ավտոբուսը մահաբեր ավտոբուս դարձավ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր