211652_close_icon
views-count12605 դիտում article-date 14:07 11-03-2014

Մահացածի դին Շամշադին տեղափոխող ավտոմեքենային ուղեկցող 56-ամյա վարորդը Տավուշի մարզում Mercedes-ով վթարի է ենթարկվել. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան քաղաքի Էստոնական փողոցի բնակիչ, 56-ամյա Աշոտ Գևորգյանը Երևան-Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում իր կողմից վարած Mercedes մակնիշի 99 ZZ 995 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե և երկաթե արգելապատնեշին և 5 մետր հայտնվելով ձորակում՝ բախվել էլեկտրական սյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ, 18-ամյա Տիգրան Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Համբարձում Չոբանյանը և տեսուչ Հայկ Ադամյանը: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի քննչական բաժանմունքի քննիչ Սմբատ Սաղաթելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի վայրում հավաքվածները ֆոտալրագրողին ասում էին, որ Mercedes-ի վարորդն ու ուղևորը մեկ այլ ավտոմեքենայի էին ուղեկցում, որը մահացած անձի էր տեղափոխում դեպի Շամշադին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր