211652_close_icon
views-count1470 դիտում article-date 10:08 07-10-2015

Չեմ կարծում՝ Քոչարյանի ասածը որևէ ազդեցություն է ունենալու գործընթացի վրա. Վարդան Պողոսյան. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը զրուցել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի հետ, ով անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ արտահայտած տեսակետներին: [b]-Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ սահմանադրական փոփոխությունը տանում է քաղաքական մենաշնորհի և կոմունիստական հասարակարգի, և սա միայն իր տեսակետը չէ: [/b] -Ես բացարձակապես չեմ կիսում այդ գնահատականները և կոմունիստական սահմանադրությունների հետ համեմատելը բացարձակապես անտեղի եմ համարում, և նաև երևի արդյունքն այն բանի, որ չեն կարողանում իրարից տարբերել տարբեր սահմանադրությունների տրամաբանությունն ու բովանդակությունը: [b]-Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում՝ Քոչարյանի այս հայտարարությունը ի՞նչ ազդեցություն կունենա «ոչ»-ի ճակատի պայքարի վրա, և հնարավոր համարո՞ւմ եք սահմանադրական փոփոխությունների տապալումը այս փուլից հետո: [/b] -Չեմ կարծում, որ Քոչարյանի ասածը որևէ ազդեցություն է ունենալու այս գործընթացի վրա: Նա 10 տարի չի եղել քաղաքական թատերաբեմում, նրա գնահատականները ես դիտարկում եմ որպես մասնավոր անձի ասած կամ կատարած հայտարարություններ:

Նմանատիպ նյութեր