Ձերբակալվել է ՄԱԿ-ի ԳԱ նախկին նախագահը
Հոկտեմբերի 6-ին ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ Ջոն Էշին, ով կասկածվում է չինացի մի մագնատից 1 միլիոնից ավելի դոլար կաշառք ստանալու մեջ, որի դիմաց նա օգնել է վերջինիս եկամտաբեր ներդրումներ կատարել և պետական պայմանագրեր կնքել:
Էշը, մասնավորապես, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները ՄԱԿ-ում և աջակցել միլիարդատեր Նըգ Լապ Սենի կողմից Մակաոյում իրագործվելիք մի խոշոր նախագծի վերաբերյալ փաստաթղթի ընդունմանը:
Ամերիկյան ոստիկանությունը, բացի նրանից, ձերբակալել է ևս 5 հոգու, ովքեր ներգրավված են եղել շուրջ 3 տարի գործող կոռուպցիոն սխեմայի մեջ: