Կահիրեում պայթուցիկների հայտնաբերումից հետո չվերթները չեն հետաձգվել
Լրատվամիջոցները հայտնել են, որ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեյի միջազգային օդանավակայանում երկու ինքնաշեն պայթուցիկ սարք հայտնաբերելուց հետո, ավիաչվերթները չեն հետաձգվել, այլ շարունակում են աշխատել սովորական ռեժիմով:
Հիշեցնենք, որ այս առավոտ, Կահիրեյի ոստիկանությունը օդանավակայանի կայանատեղիներում հայտնաբերել էր 2 պայթուցիկ և վնասազերծել էր դրանք.այս դեպքի հետ կապված խստացվել էր անվտանգության ռեժիմը:
Այս դեպքի մասին ոստիկանության կողմից դեռ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել, թե ում կողմից են տեղադրվել այդ պայթուցիկները և ովքեր են պատասխանատուները: