Էրդողանը սպառնում է խոցել ռուսական կործանիչները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այլևս թույլ չի տա ռուսական ռազմական ինքնաթիռներին հատել թուրքական օդային սահմանը: Հայտարարությւնը Էրդողանը արաել է Բելգիայում մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է TRT Haber-ը:
Նրա խոսքով՝ ռուսական ավիացիայի կողմից Թուրքիայի օդային տարածքի ցանկացած խախտումը նաև ՆԱՏՕ-ի սահմանների խախտում է:
«Ենթադրում եմ, որ Ռուսաստանը չի ցանկանա փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ»,-ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ վերջին 3 օրերի ընթացքում Թուրքիայի օդային տարածքը 2 անգամ խախտել են Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական ավիացիոն ուժերը: