Հայտնի են ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրները
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հրապարակվել են ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2015 թվականի դափնեկիրների անունները՝ Տակաակի Կաջիտա և Արթուր ՄըքԴոնալդ:
Նշենք, որ ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվում է 109-րդ անգամ՝ սկսած 1901 թվականից:
Պաշտոնական մրցանակաբաշխությունը, ըստ ավանդույթի, կկայանա Ստոկհոլմում` դեկտեմբերի 10-ին` Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: Մրցանակը դափնեկիրներին կհանձնի Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավը: