Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին գրավով ազատ է արձակվել. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթն անդրադարձել է Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործին և նոր մանրամասներ ներկայացնում.
«Մեր տեղեկություններով, Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի՝ Արագած Ղևոնդյանի որդին՝ Դերենիկ Ղևոնդյանը երեկ ազատ է արձակվել։
Նույն այդ տեղեկություններով, սույն գործով քննիչը երեկ միջնորդություն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Դերենիկ Ղևոնդյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Պաշտպանական կողմը, սակայն, միջնորդել է Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինել գրավով, ինչն էլ դատարանը բավարարել է»։