«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում շարունակվում է սոցիալական ծրագիրը
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են:
Ընթացքի մեջ է միջոցառումների շրջանակում անցկացվող սոցիալական ծրագիրը: Հոկտեմբերի 1-ից մինչ օրս նախատեսված 2797 ընտանիքներից Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կենցաղային տեխնիկա է ստացել 1590 ընտանիք: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է նաև, որ այս պահի դրությամբ «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան կժամանի 13 երկրներից քույր և գործընկեր քաղաքների 28 պատվիրակություն: