1323 դիտում
13:14 02-10-2015
Շարունակվում է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում իրականացվող սոցիալական ծրագիրը
Մայրաքաղաքում շարունակվում է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում մեկնարկած սոցիալական ծրագիրը:
Ծրագրի 2–րդ օրը Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատուները կայցելեն 12 վարչական շրջաններում բնակվող շուրջ 400 ընտանիքներ:
Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկված են տարբեր խմբերի՝ Հայրենական պատերազմի վետերաններ, Արցախյան և աֆղանական պատերազմների մասնակիցներ, Արցախում զոհվածների ընտանիքներ, Արցախյան պատերազմի հաշմանդամներ, հակառակորդի հետ շփման գծում 2014-2015թթ. զոհված զինծառայողների, հաշմանդամներ ունեցող, ինչպես նաև միաժամանակ 2 զինծառայողներ ունեցող ընտանիքներ, գիտության և մշակույթի գործիչներ, վաստակաշատ բուժաշխատողներ և մանկավարժներ, բազմազավակ, բազմանդամ ընտանիքներ, սիրիահայեր, երիտասարդ ընտանիքներ, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող ընտանիքներ, ինչպես նաև 100 և ավելի տարիք ունեցող տարեցներ, ցեղասպանությունը վերապրած անձինք:
[b]Երևանի քաղաքապետարան
[/b]
Նմանատիպ նյութեր
1664 դիտում
22:17 05-10-2015
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում շարունակվում է սոցիալական ծրագիրը
954 դիտում
13:10 01-10-2015
Մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունների շրջանակում իրականացվող սոցիալական ծրագիրը
1698 դիտում
15:37 04-10-2015
Մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առթիվ անցկացվող սոցիալական ծրագրի 4-րդ օրը
Այս բաժնից
730 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
838 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
586 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին